Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ԱՄՆ-ը պահանջում է, որ Հայաստանը և Տաջիկստանը անդամակցեն Թուրքական պետությունների կազմակերպությանը

ԱՄՆ-ը պահանջում է, որ Հայաստանը և Տաջիկստանը անդամակցեն Թուրքական պետությունների կազմակերպությանը
27.11.2025 | 12:08

Գնալով ԱՄՆ-ի և Թուրքիայի դերը 2020 թվականի պատերազմում, 2023 թվականի Արցախի հայաթափման ու Հայաստանի իշխանությունների ատելության պատճառների՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ, հարցերում ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։

Միացյալ Նահանգները պահանջում է, որ Հայաստանը և Տաջիկստանը անդամակցեն Թուրքական պետությունների կազմակերպությանը։

Նոյեմբերի 20-ին Ատլանտյան խորհուրդը, Եվրասիական կենտրոնի հետ համատեղ, անցկացրեց հանդիպում, նվիրված՝

Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ներկայությանը և դրա ազդեցությանը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։

Քննարկման ելույթ ունեցողների թվում էր Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ներկայացուցիչ Բրիաննա Թոդը։ Թոդն ասաց, որ համաձայն է այն տեսակետի հետ, որ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և որ Հայաստանն ու Տաջիկստանը Թուրքական պետությունների կազմակերպության բացակայող տարրերն են (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=854099123822417

«Կարծում եմ՝ այնտեղ ներուժ կա», - ասաց նա։ «Ես հետաքրքրված եմ էներգետիկ խնդրով, բայց կարո՞ղ ենք մի պահ վերադառնալ Թուրքական պետությունների կազմակերպությանը։ Այո, ես լիովին համաձայն եմ Թուրքիայի դեսպանի ասածի հետ, և Տաջիկստանը պետք է լինի անդամ, չնայած Տաջիկստանը չի խնդրել դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Ես կցանկանայի տեսնել, որ Թուրքիան ստանձնի առաջնորդի դեր և հրավիրի Տաջիկստանին միանալ»։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ․Գ․

Միացյալ Նահանգների և Թոդի նման մարդկանց տեսանկյունից, Հայաստանը և Տաջիկստանը թյուրքական աշխարհի մաս են կազմում, և նրանք սիրում են, որ այս երկու երկրների քաղաքական գործիչները մանիպուլացնեն իրենց երկրների ինքնությունը, քաղաքակրթական և պատմական բաղադրիչները և տանեն նրանց այս ուղղությամբ։

Դիտվել է՝ 15148

Մեկնաբանություններ